Եվս 200-ից ավելի մարդ կկորցնի աշխատանքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել ենք, որ Սոթքի հանքի փակվելը բացասաբար է անդրադարձել նաեւ «Գեոպրոմայնինգ» ընկերությանը պատկանող Արարատի ոսկու արդյունահանման կոմբինատի վրա, որի 400 աշխատողների կեսից ավելիին պատրաստվում են ազատել աշխատանքից։ Մենք տեղեկացանք, որ աշխատակիցներին արդեն ծանուցել են, որ հունիսի 15-ից չեն աշխատելու։

Կոմբինատի աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ ղեկավարությունը պատճառաբանել է, թե արտադրական ծավալների անկում է եղել, եւ հայտնի չէ՝ ինչ է սպասվում առհասարակ կոմբինատին։ Քանի որ Սոթքի բաց հանքավայրը շուրջ երկու ամիս է՝ չի աշխատում, պրոցեսը շղթայական ռեակցիայով տարածվել է ընկերության մյուս կազմակերպությունների եւ սպասարկող ծառայությունների ու մատակարարների վրա։ Սա նշանակում է, որ բացի Սոթքի մոտ 800 աշխատողից, 200-ից ավելի աշխատող էլ Արարատում կհամալրի գործազուրկների բանակը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031