Բաժիններ՝

Բժիշկը խորհուրդներ է տվել, թե ինչպես ազատվել դեմքի այտուցից

Ինչու կարող է առավոտյան այտուցներ առաջանալ դեմքի վրա և ինչպես վարվել դրանց հետ, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բացատրել է գաստրոէնտերոլոգ, սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Բերեժնայան։

Առավոտյան այտուցների պատճառ կարող են լինել տարբեր հիվանդություններ, այն չի կարելի անտեսել, նշել է բժիշկը։ Եթե ​​այս ախտանիշը պարբերաբար ի հայտ է գալիս, պետք է դիմել բժշկ, զգուշացրել է նա: Եթե ​​ժամանակ առ ժամանակ այտուցներ են առաջանում, ապա առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին, խորհուրդ է տվել Բերեժնայան։

«Օրինակ՝ մարդը մի դույլ ծովատառեխ է կերել և ընդհանրապես հեղուկ չի խմել, հաջորդ օրը, իհարկե, կունենա այտուց, այդ թվում՝ դեմքի վրա, արյան բարձր ճնշում, բայց օրգանիզմը բավականին արագ կդիմանա դրան։ Կծու, ճարպային կամ ալկոհոլային խմիչքների չափից ավելի օգտագործումը կարող է նաև այտուցի հանգեցնել»,- ասել է նա։

Բժիշկը նշել է միջոցներ, որոնք օգնում են ազատվել սննդակարգի սխալներից առաջացած այտուցներից։

Կարդացեք նաև

«Մաքուր ջրի մեծ ծավալն՝ առանց հավելումների, ոչ թե թեյը կոմպոտով կամ սուրճով, այլ պարզապես մաքուր ոչ գազավորված ջուրը, ինչպես նաև ֆիզիկական ակտիվությունը օրգանիզմից կհեռացնի ավելորդ աղն ու ալկոհոլը, օրինակ՝ խնջույքից հետո։ Ֆիզիկական ակտիվությունը պետք է. բավական է զբոսնել այգում կամ լողալ լողավազանում»,- shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է Բերեժնայան։

Բացի դրանից, այտուցը թեթևացնելու համար կարելի է կոմպրեսներ անել՝ փոխելով տաք և սառը սրբիչները, խորհուրդ է տվել նա։

Տեսանյութեր

Լրահոս