«Ընտրություններն առաջին փուլում չավարտող անձն արդյո՞ք կարող է լինել բռնապետ». Էրդողան
Թուրքիայի նախագահ, երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսացկության առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել «CNN Türk» հեռուստաալիքին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարցազրուցավարը, հիշեցնելով Էրդողանին «Բայդենը (ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն), Էրդողանին տապալելու հրաման է տվել» իր իսկ կողմից արտաբերված խոսքերը, հարցրել է․ «Արդյո՞ք դուք իսկապես հավատում եք, որ Բայդենը ձեզ ցանկանում է տապալել»։
Հարցին ի պատասխան Թուրքիայի նախագահն ասել է․ «Անձն ով մի ընտրություն առաջին փուլում ավարտելու փոխարեն, թողնում է այն երկրորդին, կարո՞ղ է արդյոք լինել բռնապետ»։
Իսկ «Ձեր ընտրվելու պարագայում աշխատելու՞ եք Բայդենի հետ և կամ կարողնալու՞ եք աշխատել» հարցին, Էրդողանն ի պատասխան նշել է, որ դրանում կասկած չկա, աշխատելու է Բայդենի հետ ու եթե Բայդենն էլ գնա, նրա փոխարեն եկած մարդու հետ էլ է աշխատելու, անկախ այն բանից թե նա ով կլինի։
Հիշեցնենք, որ Էրդողանը նման խոսքեր էր հնչեցրել մայիսի 14-ին ընտրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում, ինչին արձագանքել էր ԱՄՆ արտգործնախարարությունը, նշելով, որ Ամերիկան ընտրություններում անկողմնակալ է։