Բաժիններ՝

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել, տուժածներ չկան:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Մայիսի 19-ին ժամը 22:41-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին ավտոմեքենա է այրվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Հրդեհը մարելու և վտանգը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ծառայության տնօրեն` գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները։

Հրշեջ-փրկարարների արհեստավարժ գործողությունների շնորհիվ` ժամը 22:56-ին հրդեհը մարվել է, լիկվիդացվել` ժամը 23։15-ին:

Նախնական տվյալներով այրվել է մայրաքաղաքի բնակչին պատկանող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի խցիկը։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031