Խաղաղության պայմանագրի մի քանի հոդվածներում Երևանի և Բաքվի միջև առաջընթաց կա. Արարատ Միրզոյան

Ադրբեջանի հետ առաջարկվող խաղաղության պայմանագրի մի քանի հոդվածներում առաջընթաց կա, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ես կցանկանայի նշել այն առաջընթացը, որն արդեն իսկ ձեռք է բերվել Ադրբեջանի հետ առաջարկվող խաղաղության պայմանագրի մի քանի հոդվածներում։ Կցանկանայի նաև նշել այն ըմբռնումը, որը ձեռք է բերվում այլ թեմաների շուրջ, ինչպիսիք են հաղորդակցությունների բացումը, ապաշրջափակումը, Ալմաթայի պայմանագրի հիման վրա սահմանազատման հետագա գործընթացը»,- նշեց նա։

Միրզոյանի խոսքով՝ կողմերը պետք է աշխատեն սահմանազատման գործընթացի պարամետրերի հետագա ճշգրտման ուղղությամբ։

Նա նշեց նաև հետագա էսկալացիան կանխելու կարևորությունը։

«Հայաստանը հավատարիմ է մնում երկրների ղեկավարների բոլոր եռակողմ հայտարարություններին։ Մենք աշխատելու ենք կառուցողական»,- հավելեց Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031