Բաժիններ՝

Խաղաղ օվկիանոսում հզոր երկրաշարժի պատճառով ցունամիի սպառնալիք է հայտարարվել

Այսօր առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Կալեդոնիայի ափերի մոտ, առկա է ցունամիի սպառնալիք: Այս մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ֆիջիից դեպի հարավ-արևմուտք, Նոր Զելանդիայից՝ հյուսիս և Ավստրալիայից՝ արևելք:

Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը կարծում է, որ Վանուատուում հնարավոր են մինչև 3 մետր բարձրությամբ ալիքներ, մակընթացության մակարդակից մինչև 1 մետր բարձրությամբ ալիքներ հնարավոր են Ֆիջիում, Նոր Կալեդոնիայում, Կիրիբատիում և Նոր Զելանդիայում:

Նոր Զելանդիայի Արտակարգ իրավիճակների ազգային գործակալությունը դեռևս գնահատում է ցունամիի առաջացման հավանականությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031