
Գայանե Հակոբյանի գործով նիստը ընդմիջվել է

Երևանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է հերոսածին մայր Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչության դեմ նիստը։ Միաժամանակ քննվում է նաև նրան կալանավորելու հարցը։
168.am-ի տեղեկություններով` այս պահին ընդմիջում է հայտարարված մինչև ժամը 1:00-ն։ Պաշտպանության կողմը ծանոթանում է կալանքի միջնորդության նյութերին։
Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանին մեղադրանք է առաջադրված Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման համար։