Բաժիններ՝

Վանկուվերի սինեմաթեքում հայկական կինոյի օրեր կանցկացվեն

2023 թվականի հունիսի 15-22-ը Վանկուվերի սինեմաթեքում կիրականացվեն հայկական կինոյի օրեր՝ նվիրված հայ կինոյի 100-ամյակին։

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ծրագրում ներառված են Համո Բեկնազարյանի, Յուրի Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Հենրիկ Մալյանի, Սերգեյ Փարաջանովի, Բագրատ Հովհաննիսյանի, Ատոմ Էգոյանի և Մարիա Սահակյանի ֆիլմերը։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Բրիտանական Կոլումբիայի հայկական մշակութային միության աջակցությամբ։

Նույն համագործակցության շրջանակում ստեղծվել է նաև Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» համր ֆիլմի նոր երաժշտական ձայնավորումը։

Ծրագրին ներկա կլինեն Արսինե Խանջյանը և Ատոմ Էգոյանը, վերջինս կներկայացնի ծրագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս