Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում կատարվել է 9587 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականի մայիսի 12-ի դրությամբ կատարվել է 9587 հեկտար գարնանացան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, 5996 հեկտար կազմել են գարնանացան գարու, 2300 հեկտար՝ կարտոֆիլի, 600 հեկտար՝ գարնանացան ցորենի, 136 հեկտար՝ այլ հացահատիկի, 134 հեկտար՝ բազմամյա խոտաբույսերի, 104 հեկտար՝ լոբու, 57 հեկտար՝ ոլոռի, 13 հեկտար՝ հնդկացորենի, 13 հեկտար՝ ոսպի, 10 հեկտար՝ սիսեռի, 2 հեկտար՝ սոխի, 47 հեկտար՝ այլ մշակաբույսերի ցանքերը։

Վարդենիս համայնքում կատարվել է 3401 հեկտար, Մարտունի համայնքում՝ 2868 հեկտար, Գավառ համայնքում՝ 2116 հեկտար, Սևան համայնքում՝ 985 հեկտար և Ճամբարակ համայնքում՝ 217 հեկտար գարնանացան։

Գարնանացանի աշխատանքները կշարունակվեն մինչև մայիսի ամսի վերջերը։

Մայիսի 15-ի առավոտվա ժամերին Գեղարքունիքի մարզում տեղումները թափվել են թաց ձայն տեսքով։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս