
«Մի ցավալի հիշեցում ևս վերջին անգամ կողմերը եռակողմ ձևաչափով հանդիպել էին 2022 թ. օգոստոսի վերջին, դրանից 2 շաբաթ անց Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ սկսեց ՀՀ–ի դեմ»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Մի ցավալի հիշեցում ևս, վերջին անգամ կողմերը եռակողմ ձևաչափով հանդիպել էին 2022 թ. օգոստոսի վերջին: Միշելը կրկին հայտարարություն էր արել օգոստոսի 31–ին: Այնտեղ նշված էր, որ մեկ ամսվա մեջ ԱԳՆ-ները պետք է պատրաստեն «Խաղաղության պայմանագրի» նախնական տեքսը:
Դրանից երկու շաբաթ անց Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ սկսեց ՀՀ–ի դեմ…Ինչու՞: Որովհետև որևէ պայմանագիր էլ Ադրբեջանին պետք չի, նրանց ախորժակը շատ ավելի մեծ է, ցավալի է, որ մեզ մոտ այդ գիտակցումը բացակայում է»: