«Փաշինյանը հանցանք է գործում ՀՀ Սահմանադրության դեմ». Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ ավելի կոնկրետ ու թիրախային ձևով է արտահայտում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր հանձնառությունը։

Այսօր նա ճանաչել է Ադրբեջանը 86.6 հազար կմ քառակուսի տարածքում, ինչը ենթադրում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։

Նիկոլ Փաշինյանը հանցանք է գործում Հայաստանի Հանրապետության սահմանադրության դեմ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի դեմ, հայ ժողովրդի դեմ։

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը նշանակում է նպաստել Հայոց ցեղասպանության ևս մեկ փուլի իրականացմանը։

Նիկոլ Փաշինյանը ցեղասպան է։

Նիկոլ Փաշինյանին աջակցողները, ովքեր գիտակցում են այս հանգամանքը, դավաճաններ են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031