
Իրանը և Եգիպտոսը կվերականգնեն հարաբերությունները, շուտով կվերաբացեն դեսպանատները

Իրանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները կվերկանգնվեն, Թեհրանում ու Կահիրեում դեսպանատները կվերաբացվեն մոտ ապագայում։ Tasnim-ի հետ զրույցում ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին։
Նա ընդգծել է Իրանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական կապերի վերականգնման կարևորությունը։
Պատգամավորը նաև նշել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին հանդիպում կունենան դեսպանատների վերաբացումից հետո։
«Բանակցությունների ոգին դրական էր, քանի որ երկու կողմերը պատրաստ էին բանակցություններ վարել»,- հավելել է նա։