Բաժիններ՝

Աբովյանում մեքենայի գազաբալոն է պայթել. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է. Shamshyan.com

Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Mercedes մակնիշի ավտոմեքենան այրվել է` հեղուկ գազի գազաբալոնից արտահոսքի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը։

Ականատեսները պատմել են, որ մինչև հրդեհի բռնկվելը պայթյունի նման ձայն է լսվել։

Մեքենայի վարորդ` Կոտայքի մարզի բնակիչ Հ․Ս․-ն, ձեռքերի, դեմքի և շնչուղիների այրվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031