Բաժիններ՝

Դամասկոսի ոստիկանական տեղամասերից մեկի մերձակայքում ավտոմեքենա է պայթել

Դամասկոսի հյուսիսում այսօր հզոր պայթյուն է որոտացել։ Ինչպես հաղորդել է Sham ռադիոկայանը, պայթել է Մասակին-Բերզի շրջանի ոստիկանական տեղամասի մերձակայքում կայանված ավտոմեքենայում տեղակայված ռումբը: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

Սիրիայի ՆԳ նախարարության ներկայացուցիչը Al Ekhbariya հեռուստաալիքին հայտնել է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է հինգ ոստիկան։ Պայթեցված ավտոմեքենան այրվել է:

«Պայթանյութը գործի է դրվել, երբ մեքենան մուտք է գործել Մասակին-Բերզի շրջանի ոստիկանական տեղամասի բակ, – հստակեցրել է նա: – Արդյունքում հինգ աշխատակից, այդ թվում՝ մեկ սպա, տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել»:

Դամասկոսում վերջին ահաբեկչությունն իրականացվել է ապրիլի 2-ին, երբ մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Մեզզա պողոտայում ականապատ մեքենա էր պայթել։ Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվել:

2021 թ. հոկտեմբերի 20-ին Դամասկոսի կենտրոնում՝ Բարադա գետի ափին գտնվող կամրջի մոտ պայթեցվել էր զինվորականներ տեղափոխող ավտոբուս, ինչի հետևանքով զոհվել էր 14 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031