Կարտոֆիլ ֆրին կարող է բացասական ազդեցություն ունենալ հոգեկան առողջության վրա
Չինաստանի Հանչժոու քաղաքում հետազոտական թիմը պարզել է, որ տապակած մթերքների՝ հատկապես կարտոֆիլի ֆրիի հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել անհանգստություն և դեպրեսիա հատկապես երիտասարդների շրջանում, հատնում է CNN -ը:
Տապակած մթերքները հայտնի են գիրության, արյան բարձր ճնշման և առողջական այլ հետևանքների ռիսկի գործոններով:
Նոր ուսումնասիրության մեջ հետազոտողները ենթադրում են, որ ակրիլամիդ քիմիական նյութը, որը ձևավորվում է տապակման ընթացքում, հատկապես տապակած կարտոֆիլի մեջ, պատճառ է հանդիսանում անհանգստության և դեպրեսիայի առաջացման համար:
«Տապակած սննդի ազդեցությունը առողջության վրա մեծապես կախված կլինի նրանից, թե ինչ սնունդ է տապակվում և ինչ տեսակի ճարպ է օգտագործվում տապակելու համար»,– ըստ shantnews-ի՝ ասում է Հարվարդի համալսարանի համաճարակաբանության և սնուցման պրոֆեսոր Ուոլթեր Ուիլեթը:
Դոկտոր Ուոլթեր Ուիլեթն ասել է , որ արդյունքները «պետք է համարել շատ նախնական, հատկապես կապը տապակած սննդի և ակրիլամիդի հետ»:
Ուիլետը նաև նշել է, որ ակրիլամիդը արտադրվում է ոչ միայն տապակելով: Դա սուրճի մեջ է՝ հատիկները բովելու պատճառով, և տոստերի մեջ, քանի որ «ածխաջրերը սպիտակուցի հետ տաքացնելը կարող է դա առաջացնել»։
Չժեցզյան համալսարանի հետազոտող Յու Ժանգը, որը հետազոտության հեղինակն է, CNN-ի էլեկտրոնային նամակում ասել է, որ «պետք չէ խուճապի մատնվել տապակած սննդի բացասական հետևանքների համար»: Սակայն առողջ ապրելակերպի պահպանումը և տապակած մթերքների սպառման նվազեցումը կարող են օգտակար լինել հոգեկան առողջության համար:
Հետազոտողները մատնանշել են դեպրեսիայի և անհանգստության աճն ամբողջ աշխարհում, ընդ որում 2020 թվականին գրանցվել է համապատասխանաբար 27,6% և 25,6% աճ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաև գնահատում է, որ մեծահասակների ավելի քան 5%-ը տառապում է դեպրեսիայից, ինչպես նշվում է հոդվածում: