Բաժիններ՝

Սննդաբանը զգուշացնում է կրկնակի տաքացված մթերքների մահացու վտանգի մասին

Տաքացրած հավկիթը, բրինձը, կարտոֆիլը և սպանախը կարող են հանգեցնել սննդային լուրջ թունավորումների, նյարդային համակարգի ախտահարման և նույնիսկ քաղցկեղի: Ավստրալացի սննդաբան Քիմ Լինդսին Daily Mail-ին տված հարցազրույցում խոսել է որոշ մթերքների մահացու վտանգի մասին։

Լինդսին զգուշացրել է, որ տաքացրած բրնձով ընթրիքները վտանգավոր են առողջության համար։

«Մի կերեք նաև կրկնակի տաքացված կարտոֆիլը, հատկապես, եթե դրանք երկու ժամից ավելի սենյակային ջերմաստիճանում են եղել»,- shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Սննդաբանը բացատրել է, որ սկսում են բազմանալ բակտերիաներ, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա:

Կարդացեք նաև

Մեկ այլ մթերք, որը, ըստ Լինդսիի, կարող է թունավորումներ և նույնիսկ քաղցկեղ առաջացնել, սպանախն է։

Մասնագետի խոսքով՝ այն պարունակում է նիտրատներ, որոնք ինքնին անվնաս են, սակայն տաքացնելով և շփվելով բերանի խոռոչում ապրող բակտերիաների հետ, դրանք կարող են վերածվել նիտրիտների, որոնք քաղցկեղածին են։

Տեսանյութեր

Լրահոս