Գեղարքունիքի մարզպետի հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են առաջնահերթ լուծում պահանջող մի շարք հարցեր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ներկայացվել է տեղեկատվություն մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և համայնքապետարաններում ապառքների գանձման հետ կապված գործընթացի վերաբերյալ:

Զեկուցվել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքներում հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներին տրամադրված 51 միավոր մեքենամեխանիզմների, մարզի համայնքապետարանների կողմից աշնանացանի ծլած ցանքերի վերաբերյալ սահմանված կարգով իրականացվող մոնիտորինգի, համապետական շաբաթօրյակի աշխատանքների արդյունքների մասին։

Խորհրդակցության ավարտին մարզպետը հանձնարարել է ներկայացնել տեղեկատվություն 2023 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի սկսվելու, ընթացքի և չկատարման պատճառների, մարզի համայնքներում մինև 2026 թվականը սուբվենցիոն ծրագրերով կառուցվող մանկապարտեզների վերաբերյալ, աշխատանքներ տանել մարզի համայնքների ղեկավարների հետ, որպեսզի ավտոճանապարհների կողնակների մաքրման աշխատանքները 3 շաբաթվա ընթացքում ավարտին հասցվեն:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031