
Super Mario Bros ֆիլմը համաշխարհային կինովարձոյթում ավելի քան 1 մլրդ դոլար է հավաքել

Անցյալ ամսվա սկզբին համաշխարհային կինովարձույթում է հայտնվել ամերիկյան համակարգչային անիմացիոն ֆանտաստիկ կատակերգական ֆիլմը՝ Super Mario Bros.-ը, որը ստեղծվել է Illumination ստուդիայի և Nintendo-ի հետ համատեղ։
Ապրիլի 5-ից այս ֆիլմը ԱՄՆ-ի կինովարձույթում անփոփոխ առաջատար է, իսկ հասույթը կազմել է ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Ավելի ճիշտ՝ մեկ միլիարդ 22 միլիոն դոլար ամբողջ աշխարհում, որից 490 միլիոնը՝ ԱՄՆ-ում և Կանադայում, հայտնում է deadline.com-ը։
Հավելենք, որ գլխավոր հերոս Մարիոյին հնչյունավորել է Գալակտիկայի պահապանների և Jurassic World ֆրանշիզների աստղ Քրիս Պրատը: