
39-ամյա Սյուզաննա Ա.-ն հետախուզվում էր երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 26-ին, ժամը 00.15-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 39-ամյա Սյուզաննա Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի: