Նիկոլ Փաշինյանը կարող է փորձել դառնալ Սումգայիթի քաղաքապետ. Էդգար Ղազարյան
«Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ անդրադարձավ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարություններին, որոնք հնչել էին Բաքվի բռնապետ Ալիևի հայտարարություններին զուգահեռ:
«Որպես կանոն՝ նրանց հայտարարությունները սինքրոն են. հատկապես այն հարցերի վերաբերյալ, որոնք Արցախին են վերաբերում,- արձանագրեց Էդգար Ղազարյանը, ապա շեշտեց,- Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վկայում են նրա իշխանության ապօրինի լինելու մասին, որովհետև թե ինչպիսին պետք է լինի ՀՀ ցանկացած պաշտոնյայի դիրքորոշումը, արտահայտված է ՀՀ Անկախության հռչակագրում:
Եթե Նիկոլ Փաշինյանն ունի տեսակետներ, որոնք հակասում են ՀՀ հիմնադիր փաստաթղթի դրույթներին, ապա նա ՀՀ-ում որևէ հանրային պաշտոն չի կարող զբաղեցնել: Ուզում է պաշտոնյա լինել այդ տեսակետներով, ապա նրա տեղն է, ասենք, օրինակ, Սումգայիթի քաղաքապետ, թող գնա՝ իր ուժերը փորձի»:
Մանրամասները՝ տեսանյութում