Բաժիններ՝

Եղանակային վատ պայմանների պատճառով Էրզրումում վայրէջք կատարած AMC ավիաընկերության ինքնաթիռը ժամանել է Երևան

Շարմ Էլ Շեյխ-Երևան թռիչքը սպասարկող եգիպտական ​​AMC ավիաընկերության ինքնաթիռը, որը եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք էր կատարել Թուրքիայի Էրզրում քաղաքի օդանավակայանում, ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: ։

«Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի եգիպտական ​​AMC ավիաընկերության ինքնաթիռը ժամը 7:53-ի սահմաններում վայրէջք էր կատարել թուրքական Էրզրումի օդանավակայանում։ Պատճառը վատ եղանակն էր։ Արդեն ժամը 14:00-ին ինքնաթիռը բարեհաջող ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան»,- ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930