Աննա Հակոբյանը կրկնում է Ալիևի թեզը. սա Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող հայտարարություն է

Մենուա Սողոմոնյանը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մարտի 18-ին գովաբանելով Ադրբեջանի բանակը, Հայաստանի հասցեին արել է հերթական նվաստացնող արտահայտությունը, իբրև թե մենք 11.000 դասալիք ենք ունեցել։
Այսօր՝ ապրիլի 1-ին, այս նույն թեզը հնչեցրել է դե ֆակտո վարչապետի կին Աննա Հակոբյանը։ Մի կողմ թողնելով այս հայտարարության իրավական գնահատականի, փաստական հիմքերի հանգամանքը՝ նշենք, որ սա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող հայտարարություն է և Փաշինյան – Ալիև սինխրոն գործունեության հերթական դրսևորումն է՝ նպատակ ունենալով հայ ժողովրդի մեջ ներարկել անզորության զգացում՝ հետագա դավաճանական զիջումներն արդարացնելու համար»։

Այսօր Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք 11 հազար դասալիք։

Տեսանյութեր

Լրահոս