ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի զորավարժությունները ներդրում են կատարել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում. Չինաստանի ՊՆ
Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի «Ծովային անվտանգության գոտի – 2023» ռազմածովային զորավարժություններն Օմանի ծոցում ավանդ ներդրեցին տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում: Նման հայտարարություն է արել Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թան Կեֆեյը։
«Այդ զորավարժություններն ընդլայնեցին Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի՝ ծովում տարբեր ռազմական խնդիրների համատեղ կատարման հնարավորությունները, Է՛լ ավելի ամրապնդեցին ավանդական բարեկամությունն ու համագործակցությունը, ավանդ ներդրեցին ծովում անվտանգության պաշտպանության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման բնագավառում», – ասված է Կեֆեյի հայտարարությունում:
Երեք երկրների համատեղ զորավարժություններն անցկացվել էին մարտի 15-ից 19-ը: Սրանք արդեն երրորդ եռակողմ ծովային զորավարժություններն էին: Ավելի վաղ դրանք անցկացվել էին 2019 և 2022 թվականներին: