
Գուտերեշը պատրաստ է հանդիպել Լավրովի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորք կատարելիք այցի ընթացքում պատրաստ է հանդիպել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Գուտերեշի այցը նախատեսվում է ապրիլին, իսկ նպատակը՝ ՄԱԿ-ի ծրագրած միջոցառումներին մասնակցելն է։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Եթե նա գա Նյու Յորք և հանդիպում պահանջվի, ապա գլխավոր քարտուղարը, իհարկե, կհանդիպի նրա հետ»,- ասել է նա։
«Գլխավոր քարտուղարը հանդիպում է այնտեղ ժամանած նախարարների և երկրների ղեկավարների հետ: Գլխավոր քարտուղարը կխոսի նրանց հետ, ում հետ պետք է խոսել՝ իր աշխատանքը կատարելու համար», – ավելացրել է Դյուժարիկը: