
Հայ շախմատիստները ավարտեցին ելույթները կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայաստանը ներկայացնող կին շախմատիստներն ավարտեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են վերջին` 11-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Աննա Սարգսյանն, ով, 11 հնարավորից հավաքելով 7,5 միավոր , գրավեց 10-րդ տեղը: Էլինա Դանիելյանը 14-րդն է, Լիլիթ ՄԿրտչյանը` 21-րդը: Մարիամ Մկրտչյանն, ով այս առաջնությունում լրացրեց կանանց միջազգային գրոսմայստերի նորմա, մրցաշարային աղյուսակում 30-րդն է: Սուսաննա Գաբոյանը միայն 65-րդն է, իսկ Պոլինա Կոբակը` 84-րդը:
Եվրոպայի կանանց անհատական առաջնության չեմպիոնը վրացի Մերի Արաբիձեն է: