Բաժիններ՝

Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին

Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին 11:59, 29 Մարտ 2023
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ում ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին:

Այս մասին հայտնել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի ֆեյսբուքյան էջում:

««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին»,- նշվում է աղբյուրում:

Ընձառյուծը ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031