
Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը մեկ միավոր են զիջում Եվրոպայի առաջնության առաջատարներին

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 10-րդ տուրի պարտիաները: Այս տուրում հաղթել են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Մարիամը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի Գյունայ Մամեդզադեին:
Աննա Սարգսյանի խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել են 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 6-րդ և 9-րդ հորիզոնականները՝ առաջատարներին զիջելով մեկ միավոր:
Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը վաստակել են 6.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 15-րդ և 18-րդ հորիզոնականները: