Բաժիններ՝

Ինձ համար շատ կարևոր է, որ թիմը հաղթի. Տիկնիզյանը գոհ չէ իր խաղից և Կիպրոսի դեմ գրանցած արդյունքից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Նաիր Տիկնիզյանի կածիքով՝ ազգային ընտրանին դեռևս մեծ աշխատանք ունի կատարելու առաջընթաց գրանցելու համար: Տիկնիզյանն այս մասին ասաց Կիպրոսի դեմ ընկերական խաղից հետո լրագրողների հետ զրույցում։

«Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել, երբ այս խաղում չիրացրեցի 100 տոկոսանոց 4 հնարավորություն: Իմ թիմը չհաղթեց, ոչ առաջին խաղում, ոչ էլ երկրորդում: Բացառիկ դեպքերում է, որ գոհ եմ լինում իմ խաղից: Ինձ համար շատ կարևոր է, որ թիմը հաղթի: Ոչ, ես գոհ չեմ իմ խաղից»,-ասաց Տիկնիզյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 28-ին ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2: Ազգային թիմի կազմում նորամուտի խաղում դուբլի հեղինակ դարձավ Հրանտ-Լեոն Ռանոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս