
VEM լարային քառյակն առաջիկա համերգին կկատարի հայ և օտարազգի կոմպոզիտորների գործեր

Հայաստանի պետական ջազ նվագախումբը մարտի 29-ին երաժշտասերներին հրավիրում է Հայաստանի ճարտարապետների միության դահլիճ՝ ունկնդրելու VEM լարային քառյակի համերգը:
Կհնչեն Խոսրովիդուխտի, Մանսուրյանի, Կոմիտասի, Ավանեսովի, Շոստակովիչի, Միրզոյանի, Հովհաննեսի, Չթչյանի, Հյուսնունցի ստեղծագործությունները:
VEM լարային քառյակի անդամներն են՝ Մովսես Պողոսյանն ու Էլա Կոձասը՝ ջութակ, Դեյմոն Զավալան՝ ալտ, Նիալ Տարո Ֆերգյուսոնը՝ թավջութակ:
Երեկոյի հատուկ հյուրերն են սոպրանո Դանիել Սեգենին, դաշնակահար Արթուր Ավանեսովը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը: