Բաժիններ՝

Ապօրինի անտառահատումների հետևանքով պետությանը հասցվել է 15 մլն 172 հազար 500 դրա­մի վնաս. գործն ուղարկվել է դատարան

Դ­սե­ղի ան­­տառ­պե­տութ­յան 5-րդ պա­հա­բաժ­նի նախկին ան­տա­ռա­պա­հը կազմա­կեր­պության ու պե­տութ­յան իրավունքներին և օրինա­կան շահե­րին անզ­գու­շութ­յամբ պատ­­ճա­ռել է ծանր հետևանք՝ 15 մլն 172 հազար 500 դրա­մի վնաս: Այս մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

«Բ.Պ.-ն, 2020 թվա­կա­նի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը զբաղեցնելով «­Հա­յան­տառ» ՊՈԱԿ-ի «Դ­սե­ղի ան­տառտն­տե­սութ­յուն» մաս­նաճ­յու­ղի Դ­սե­ղի ան­­տառ­պե­տութ­յան 5-րդ պա­հա­բաժ­նի ան­տա­ռա­պա­հի պաշ­տո­նը, իր վրա դրված պար­տա­կա­նութ­յուն­նե­րը պատ­շաճ չկա­տա­րելու հետևանքով՝ կազմա­կեր­պության ու պե­տութ­յան իրավունքներին և օրինա­կան շահե­րին անզ­գու­շութ­յամբ պատ­­ճա­ռել է ծանր հետևանք՝ 15 մլն 172 հազար 500 դրա­մի վնաս:

Մասնավորապես՝ Բ.Պ.-ն նշված պա­հա­բաժ­նում պար­­բե­րա­բար շրջայ­ցեր չի իրա­կա­նաց­րել, չի կազ­մել շրջայ­ցե­րի ար­ձա­նագ­րութ­յուն­ներ, անտառխախտման որևէ դեպք չի հայտ­նա­բերել ու չի արձանագրել, սակայն 2020 թվա­կա­նի նոյեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայիսի 24-ն­ ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ա­պօ­րի­նի հատ­վել են տար­բեր տե­սա­կի ու տրամագծի 112 ծառեր և 10 ճյուղեր:

2021 թվականի օգոստոսի 11-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: 2023 թվականի մարտի 23-ին Բ.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրյալ Բ.Պ.-ն չի վերականգնել 15 մլն 172 հազար 500 դրա­մի պատճառված վնասը:

Լոռու մարզի դատախազի կողմից 2023 թվականի մարտի 28-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Բացի այդ, դատարան է ներկայացվել պետությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցադիմում:

2023 թվականի մարտի 20-ին Բ.Պ.-ի վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (միաժամանակ ներկայացվել է հայցադիմում՝ պետությանը պատճառված 5 մլն 43 հազար դրամ վնասի վերականգնման նպատակով):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս