Բաժիններ՝

«Միլան»-ը Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկում է 8 միլիոն եվրո

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական գրանդ ակումբներից մեկը:

Ինչպես գրում է La Gazzetta dello Sport-ը, «Միլան» ֆուտբոլային ակումբը պատրաստ է Սպերցյանի համար վճարել 8 միլիոն եվրո: Ռուսական «Կրասնոդար»-ը, սակայն, հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է: Ծնվել է 2000 թվականին: 2019 թվականից հանդես է գալիս «Կրասնոդար»-ի հիմնական կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին Սպերցյանը միացել է 2021 թվականին, նորամուտը հավաքականում նա նշել է Հայաստան-Ռումինիա խաղում: Առաջին գոլը հավաքականի կազմում Սպերցյանը հեղինակել է նորամուտի խաղում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031