Հետաքրքիր է, այս տգետին ո՞վ է ասել, որ Կազանում, այն էլ 2015 թվին Սարգսյանը ինչ-որ բան է ստորագրել կամ էլ 7 շրջանների վերաբերյալ ինչ-որ համաձայնության է եկել. Գագիկ Համբարյան
Երեկ Սիսիանի Սիսիանի Անգեղակոթ համայնքում ընտրում էին Սիսիան համայնքի ավագանուն: Ընտատեղամասի մոտ հավաքված անձանց հետ լրագրող Անի Գևորգյանի զրույցը երեկ փոթորկեց հայ հանրությանը, համնայն դեպս դրա՝ մի ստվար հատվածին: Սամվել անունով անգեղակոթցի մի տարեց տղամարդ, օրինակ, հայտարարեց, որ իրենց հարևանությամբ գտնվող, ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող Իշխանասարը դեռ 2015թ. էր տրվել թշնամուն:
«2015թ. արդեն Սերժի ստորագրածով, Կազանում, մնում էր արդեն աֆիցիալնի գային Իշխանասար: Կազանում ստորագրեց, որ Ղարաբաղի 7 շրջանը պիտի տան, համաձայնության եկան, 2020թ. ի կատար ածվեց: Բնականաբար, թուրքն էլ պիտի գար իրենց սահմանում կանգներ: Ի՞նչ կա էդտեղ տարօրինակ… Հա բա ի՞նչ էր, Իշխանասարն էլ էր իրենցը, Սև լճի 40%-ն իրանցն էր, 60-ը՝ մերը, էլի… Սենց էլ կանգնել են էլի»,- ասաց Սամվել անունով անգեղակոթցի բնակիչը, ում անունը, ինչպես հետո պարզեցինք, Սամվել Կարապետյան է, որն ըստ տեղեկությունների՝ փորձում է ՔՊ-ից պաշտոն ստանալ:
Այսօր թեմային իր ֆեյսբուքյան էջուն անդրադարձել է գյումրեցի քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը:
«Ամենավտանգավորն այս մարտնչող նիկոլական անգրագետներն են. պետությունը հենց սրանք են կործանում: Երեկ Սիսիանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները լուսաբանելու համար բազմաթիվ ԶԼՄ-ներ աշխատում էին տեղում և ինձ համար ամենասարսափելին այս տեսանյութն էր, որտեղ անգեղակոթցի մի նիկոլական արարած լկտիաբար և մարտնչող տգետին բնորոշ ոճով, շատ վստահ և ոչինչ չհասկանալով իր արտաբերած հիմարությունների լրջությունից՝ հայտարարում էր, որ, իբր Սերժ Սարգսյանը 2015 թ-ին Կազնում ստորագրել կամ էլ համաձայնության է եկել, որ 7 շրջանները պետք է տային թուրքերին… Բայցի այդ նախկինների օրոք անվտանգ ապրած սույն «ապրանքը» զառանցում էր, թե 2016 թ-ին էլ անվտանգ չի եղել… Սույն ուրացողը չի ուզում ընդունել, որ եթե հիմա թուրքը Անգեղակոթի «գլխին» նստած է, ապա 2016 թ-ին գտնվում էր հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա…
Հետաքրքիր է, այս տգետին ո՞վ է ասել, որ Կազանում, այն էլ 2015 թ-ին Սարգսյանը ինչ-որ բան է ստորագրել կամ էլ 7 շրջանների վերաբերյալ ինչ-որ համաձայնության է եկել… Այս մարտնչող հիմարի կողքի կանգնած ոչ պակաս անգրագետները հաստանում էին սրա բարբաջանքի «իսկությունը…
Այս անգագետ նիկոլական հակահայերը, որոնց շատ հեշտ կարելի է խաբել, գլխավորապես դիտում են նիկոլական ժեխնյուզերը և արտաբերում դրանց հրապարակած անասունությունները… Սարսափելին նրանում է, որ այս մարդակերպար ունեցողը և սրա նմանները շատ վստահ են խոսում…
Հենց սրանք են Հայաստանի և հայության թիվ մեկ թշնամին… Հենց սրանց նման մարտնչող և իրենց զառանցանքների իսկությանը վստահ տգետների պատճառով է, որ մենք այս վիճակում ենք…
Որքան ուզում ես ասա, որ 2011 թ-ին Կազանյան փաստաթուղթը մերժել են ադրբեջանցիները, այն չի ստորագրվել և որևէ համաձայնություն Սերժ Սարգսյանը չի տվել որևէ տարածքի հանձնման պահով, նիկոլական ժեխը համառորեն արտաբերում է այս անասունությունները ու չի ամաչում… Կարևորը՝ դավաճան և հողատու Նիկոլին են պաշտպանում ամենացածրակարգ՝ ստի և կեղծիքի միջոցով…
Համոզված եմ, եթե «վաղը» թուրքը մտնի Անգեղակոթ և մորթի սրան ու սրա նման նիկոլականներին, միևնույն է՝ «փառք Նիկոլին» ասելով «սատկելու» են, բայց մինչ այդ արդեն կործանելով Հայաստանը, ինչպես կործանեցին Արցախը…»,-գրել է Գագիկ Համբարյանը: