Տիգրան Մարկոսյանը մասնակցել է «Ասիայի տնտեսության զարգացմանը միտված մրցակցության քաղաքականության մշակումը» խորագրով միջոցառմանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը և իրավաբանական վարչության պետ Անահիտ Սանթրոսյանը Մանիլայում մասնակցել են Ասիական զարգացման բանկի և Ասիական զարգացման բանկի ինստիտուտի կողմից կազմակերպված «Ասիայի տնտեսության զարգացմանը միտված մրցակցության քաղաքականության մշակումը» խորագրով միջոցառմանը։

Ինչպես հայտնեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, Տիգրան Մարկոսյանը հանդես է եկել ելույթով, որի շրջանակում անդրադարձել է «Մրցակցության քաղաքականության տարածումը և համապատասխանեցումը Ասիայում» թեմային:

Տիգրան Մարկոսյանը հանդիպումներ է ունեցել նաև Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ և քննարկել համագործակցության հետագա ուղղությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031