
Հայկ Մ.-ն հայտնաբերվեց Մեղրի քաղաքում

Ոստիկանության Նոր Նորքի և Մեղրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 25-ին Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել Հայկ Մ.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի: