
33-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ և թմրամիջոցներ են հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 24-ին, ժամը 00.45-ին, Արտաշատի խճուղում հայտնաբերել, ապօրինի զենք և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Միցուբիշի» մեքենայով, ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 33-ամյա մի երիտասարդի:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածով փաթեթներ և մարիխուանայի նմանվող զանգվածով դեղատուփեր:
Ըստ երիտասարդի՝ հայտնաբերված թմրամիջոցներն իր օգտագործման համար են: Նա մեքենայից ոստիկաններին է ներկայացրել «Բլոու» մեկնարկային ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով և ծալովի դանակ:
33-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: