Վերահաստատում եմ համագործակցությունը զարգացնելու պատրաստականությունը․ Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Մեր երկու երկրների միջև ձևավորված երկկողմ միջպետական հարաբերություններն ու ամենաջերմ փոխհարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության, ինչը բարձր ենք գնահատում և արժևորում:

Համոզված եմ, որ տասնամյակների ընթացքում ձեռք բերված հարուստ փորձն ու հագեցած բազմոլորտ օրակարգը լայն հնարավորություններ են ընձեռում հայ-հունական համագործակցության ողջ ներուժի բացահայտման և համապարփակ օգտագործման համար՝ բարձրացնելով դրանք որակական նոր մակարդակի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք անձամբ քննարկելու մեր երկու պետությունների միջև գործակցության հեռանկարները:

Մաղթում եմ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին` առաջընթաց և բարօրություն», – ասված է ուղերձում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031