
Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հայտնաբերվել է բնակչի դին

Երեւանում այսօր` մարտի 25-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում` ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում գործող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում բնակիչն ինքնասպանություն է գործել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված տուն-ինտերնետի 2-րդ հարկի սենյակներից մեկի պաշգամբում` պարանով կախված վիճակում հայտնաբերել են տուն-ինտերնատի բնակիչ տղամարդու դին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։