Բագրատ Միկոյանը նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու

Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու։ Հիշեցնենք, որ մինչ այդ, նա զբաղեցնում էր նույն գրասենյակի համակարգողի պաշտոնը։ Վիկտոր Սողոմոնյանը, ով 2008 թվականից ղեկավարում էր պաշտոնաթող Նախագահ Քոչարյանի գրասենյակը, փետրվարին հայտարարեց հեռանալու մասին։

Բագրատ Հրաչիկի Միկոյանի կենսագրությունը.

Ծնվել է 1979թ. հունիսի 28-ին, Կիրովական քաղաքում

1995թ. ավարտել է Կիրովականի թիվ 4 միջնակարգ դպրոցը

2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը

2000-2002թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Պահեստազորի սպա է

2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան

2011թ. ավարտել է Հայաստանի դիվանագիտական դպրոցը

2004-2008թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Արարողակարգի բաժնում

2008-2023թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգողի պաշտոնը

Անկուսակցական է

Ամուսնացած է, ունի երեք զավակ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031