
Արարատի մարզի Այնթապ գյուղում վագոն-տնակ է այրվել

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 23-ին, ժամը 17:26-ին ահազանգ է ստացել, որ Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է չբնակեցված վագոն-տնակ (մոտ 25 քմ):
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 18:41-ին: Այրվել է վագոն-տնակը