Աշխարհում կորոնավիրուսից մահացությունը չորս շաբաթվա ընթացքում նվազել Է 46%-ով. ԱՀԿ
Աշխարհում այս տարվա փետրվարի 20-ից մինչև մարտի 19-ն ընկած ժամանակաշրջանում կորոնավիրուսային վարակով ախտահարվել է ավելի քան 3,7 միլիոն, մահացել՝ ավելի քան 26 հազար մարդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ մահացությունների թիվը նախորդ 28 օրվա համեմատությամբ նվազել է 46%-ով, ախտահարվածների թիվը՝ 31%-ով:
Չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 3 738 575 դեպք և 26 147 մահ։ 28 օրվա ընթացքում ախտահարման առավել մեծ թվով դեպքերը հայտնաբերվել են ԱՄՆ-ում՝ 792 202, որին հաջորդում են Ռուսաստանը (339 564), Չինաստանը (320 029), Ճապոնիան (291 672) և Գերմանիան (281 468): ԱՄՆ-ում փետրվարի 20-ից մինչև մարտի 19-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել են մահվան ամենաշատ դեպքերը՝ 8187, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (2474), Ճապոնիան (1898), Բրազիլիան (1587) և Չինաստանը (1472): Մարտի 21-ի դրությամբ ԱՀԿ-ում հաղորդագրություն Է ստացվել համավարակի սկսվելուց ի վեր կորոնավիրուսով հիվանդացության 761 071 826 և մահվան 6 879 677 դեպքի մասին։