
Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքի ջահերի թիվը կկրճատվի

Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքի ջահերի թիվը կկրճատվի:
Փարիզի խաղերի կազմկոմիտեն մտադիր չէ յուրաքանչյուր ջահակրի համար առանձին ջահ պատրաստել: Նման որոշում կայացվել է բնապահպանական նկատառումներով:
Օլիմպիական խաղերի կրակը Ֆրանսիայում կլինի 2024 թվականի գարնանը: Ջահի փոխանցումավազքի սկիզբը կտրվի Մարսելից:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամն է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը: