Վահագն Խաչատուրյանը ու Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամները քննարկել են հայաստանյան կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանները

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանին և Դիտորդ խորհրդի անդամներ Զդիսլավ Սոկալին, Փոմաս Սթիսին, Մայքլ Վոլտերին և Մաթեուշ Զաիստովսկուն:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին՝ շեշտել է Հայաստանի ֆոնդային բորսայի դերն ու նշանակությունը Հայաստանի կապիտալի շուկայի կայացման գործում և նշել այդ գործընթացում լեհական փորձի կիրառման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայաստանյան կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանները, ինչպես նաև առկա խոչընդոտներն ու դրանց հաղթահարման ուղիները:

Երկուստեք անդրադարձ է կատարվել հայաստանյան կապիտալի շուկայի կայացման գործընթացում հայ-լեհական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը:

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումներն ու քննարկումները:

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հնարավորության սահմաններում պատրաստակամ է աջակցել Հայաստանի ֆոնդային բորսայի նախաձեռնություններին և ծրագրերին, ինչպես նաև բորսայի հետ համատեղ միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031