
Ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկ ուղղությունը

Գարեգին Նժդեհի ուղեանցի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պարզ է դարձել, որ անցումային սալերը բացակայում են, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ շինարարական աշխատանքներ:
Ըստ այդմ, երկարաձգվել է շինարարության ժամկետը, ինչից ելնելով էլ կազմակերպվելու է նոր, ժամանակավոր երթևեկություն: Աշխատանքների այս փուլում ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկ ուղղությունը: Տվյալ ուղղության երթևեկությունն իրականացվելու է մեկ երթևեկելի գոտիով՝ հանդիպակաց ուղղության հաշվին:
Հաջորդ փուլում նույն մոտեցումը կկիրառվի հետադարձ ուղղությամբ:
Շինարարական աշխատանքները կավարտվեն 2023 թվականի հունիդի 1-ին: