Բաժիններ՝

Ռուս և բելառուս ծանրորդները չեն մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Ռուսաստանի և Բելառուսի ծանրորդները չեն մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Ռուսաստանի և Բելառուսի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը չեն ընդգրկվել երևանյան առաջնության վերջնական հայտացուցակում:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: Տոմսերը մոտավոր կարժենան 1000-10.000 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս