Մեր ջանքերը պետք է ավելի ակտիվացնենք, որպեսզի Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում գործադրվի. Արցախի ԱԳ նախարար

Հաշվի առնելով, որ Արցախի շրջափակումը մինչ օրս շարունակվում է, ցավոք, պետք է նշեմ, որ մեր ջանքերը բավարար չէին արդյունք տալու համար: Այս մասին Արցախի շրջափակման 100 օրվա առթիվ Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի շրջանակներում հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը:

«Մեր ջանքերը պետք է ավելի ակտիվացնենք, որպեսզի Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում գործադրվի և տարբեր միջազգային կազմակերպությունների որոշումներն ու կոչերը կյանքի կոչվեն»,- նկատեց Արցախի ԱԳ նախարարը:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն ապօրինաբար շրջափակել է այս պահին 120 հազար բնակիչ ունեցող Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչին) միջանցքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031