Բաժիններ՝

Դրախտիկում կառուցվել է խմելու ջրատար եւ լուսավորության ցանց

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատար եւ գիշերային լուսավորության ցանց, վերանորոգվել է օրվա կարգավորիչ ջրամբարը եւ ջրընդունիչ հորը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Դրախտիկի խմելու ջրատար ցանցի կառուցման, օրվա կարգավորիչ ջրամբարի եւ ջրընդունիչ հորի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ, Ջիլ եւ Արտանիշ բնակավայրերում խմելու ջրագծի ներքին եւ արտաքին ցանցի կառուցման աշխատանքներ» ծրագրի ընդհանուր փաթեթով՝ 34 միլիոն 749 հազար դրամ պայմանագրային արժեքով, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։

Վերանորոգվել է Դրախտիկի օրվա կարգավորիչ ջրամբարը եւ ջրընդունիչ հորը, կառուցվել է խմելու ջրատարի 1500 մետր արտաքին, 373 մետր ներքին ցանց, ինչի շնորհիվ Դրախտիկի միջնակարգ դպրոցի շենքը եւ տարածքի տասնյակ տնտեսություններ ապահովվել են խմելու ջրով։ Այս պահի դրությամբ ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։

Դրախտիկի գիշերային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներն իրականացվել են «ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 6 բնակավայրերում արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ» ծրագրի ընդհանուր փաթեթով՝ 25 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Դրախտիկի երկու թաղամասում կառուցվել է 900 մետր երկարության արտաքին լուսավորության ցանց։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 30 լուսատու։ Այս ծրագիրը ևս գտնվում է ավարտական փուլում։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս