Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան ապրիլի վերջին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը՝ Սենատում պատասխանելով պատգամավոր Ֆիլիպ Պեմեզեկի հարցին։

Պատգամավորը հարցրել է, թե արդյոք Ֆրանսիան պատրա՞ստ է Հայաստանի համար ուղղել նույնքան դիվանագիտական և ռազմական միջոցներ, որքան համախմբել է Ուկրաինայի համար, որպեսզի պաշտպանի բարեկամ ժողովրդին։

Ի պատասխան՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշել է․ «Ֆրանսիան առաջին օրվանից դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս արգելափակումը լարվածություն է առաջացնում։ Ես ապրիլի վերջին պլանավորում եմ այցելել Երևան և Բաքու՝ այս ուղերձը փոխանցելու։ Ֆրանսիան քայլեր է ձեռնարկում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031