
Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 21-ին Աթոյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 20-ամյա Դանիել Ղ.-ն, որը մարտի 16-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է Ախուրյանի բաժնի ծառայողներին: