
BlueQubit-ը Product Hunt-ում է

Հայկական BlueQubit ստարտափը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է և պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։
Պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։
Հայկական BlueQubit ստարտափը տրամադրում է հարմար հարթակ, որը թույլ է տալիս ցանկացածին մուտք գործել հզոր քվանտային սարքավորում և օգտագործել այն ընդամենը մեկ պարզ հպումով: Ստարտափը լուծում է քվանտային հաշվողական ոլորտի հիմնական խնդիրը՝ քվանտային հավելվածների մշակման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների և ռեսուրսների սահմանափակ հասանելիությունը:
Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։