Բաժիններ՝

Մեկնարկել է Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի հիմնանորոգումը

Լոռու մարզում մեկնարկել է Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի կմ0+000 – կմ7+183 հատվածի հիմնանորոգումը։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել են շինհրապարակ՝ ծանոթանալու ճանապարհաշինական ընթացիկ աշխատանքներին։

Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 8.2կմ է, որից 7.183 կմ-ը ճանապարհն է, ևս մոտ 1 կմ-ը դեպի բնակավայրեր տանող մուտքերն են։

Վերականգնվելու են նաև բնակավայրերի հանրային օբյեկտներ տանող ուղիները։

Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-6 միջպետական ճանապարհից և ձգվում է դեպի Եղեգնուտ, Դեբետ բնակավայրեր՝ միանալով Դսեղ տանող ճանապարհին։ Նշվում է, որ ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։

Շինարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացնում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Կապալառու կազմակերպությունը ներկայում կատարում է պաշտպանիչ պատերի կառուցման, հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի վրա նախատեսվում է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով՝ մետաղական արգելափակոցներ, նշագծումներ, ճանապարհային նշաններ և այլն։

Նշվում է. որ գյուղական ճանապարհի հիմնանորոգումը նշված բնակավայրերի առաջնային խնդիրներից էր։ Բարեկարգ ճանապարհը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի զարգացման համար։ Ճանապարհի նորոգումը կնպաստի նաև զբոսաշրջային հոսքերի մեծացմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031